Սպիտակ գույնի Sonnen FS40-A999 հատակադիր օդափոխիչն ունի 50 Վտ հզորություն և ապահովում է թիակների պտտման 3 արագություն, որպեսզի կարողանաք ընտրել փչման հարմարավետ ռեժիմ։ Մոդելն ունի սենսորային կառավարման վահանակ՝ աշխատանքի պարամետրերը կարգավորելու համար, ինչպես նաև այն կարելի է կառավարել հեռակառավարման վահանակի օգնությամբ։ Սենյակի հավասարաչափ օդափոխման համար առկա է իրանի ավտոմատ պտույտ 90°-ով։ Օդափոխիչի «գլխի» թեքության անկյունը նույնպես կարելի է կարգավորել մինչև 30°։ Դրա բարձրությունը կարգավորվում է մինչև 125 սմ։
Sonnen FS40-A999 հատակադիր օդափոխիչը նախատեսում է ավտոմատ անջատման գործառույթ, որն ակտիվանում է գերտաքացման վտանգի դեպքում։ Սարքն էլեկտրացանցին միացնելու համար առկա է 1.5 մետրանոց մալուխ։ Կլոր հիմքի շնորհիվ մոդելը կայուն տեղադրվում է հատակին։ 37 սմ տրամագծով 5 թիակները տեղակայված են ճաղավանդակի հետևում, որը բացառում է օտար առարկաների ընկնելը պտտվող թիակների վրա և պաշտպանում է վնասվածքներից։