HARPER KIDS HK-39 լարով ականջակալն առանձնանում է հարմարավետության և ձայնի որակի բարձր մակարդակով, ինչի շնորհիվ թույլ կտա վայելել սիրված երգերը, ֆիլմերը և այլ աուդիո բովանդակություն առօրյա գործերի, ակտիվ հանգստի կամ սպորտով զբաղվելու ժամանակ։ Այն վերարտադրելու համար մոդելում օգտագործվում են փակ տիպի մեծ դինամիկներ։ Դրա շնորհիվ մոդելն առանձնանում է հաճախականությունների լայն տիրույթով, ինչը կպարգևի ձայնի խորություն և հագեցվածություն։ Ականջակալներում կա նաև ներկառուցված միկրոֆոն, որի օգնությամբ հնարավոր է հարմարավետորեն շփվել՝ չշեղվելով կարևոր գործերից և սիրելի զբաղմունքներից։
HARPER KIDS HK-39 ականջակալը պատրաստված է վառ դիզայնով իրանով, որը դուր կգա ձեր երեխային և թույլ կտա նրան ընդգծել իր անհատականությունը։ Բացի այդ, մոդելն առանձնանում է փոքր քաշով և ներականջային կառուցվածքի շնորհիվ կպարգևի հարմարավետություն նույնիսկ երկարատև օգտագործման դեպքում։
Ականջակալը սարքերին միացնելու համար օգտագործվում է 1.2 մ երկարությամբ AUX մալուխ։ Դրա շնորհիվ մոդելը լիովին համատեղելի է տարբեր մուլտիմեդիա սարքերի հետ՝ լինեն դրանք սմարթֆոններ, պլանշետներ, թե ԱՀ-ներ։ Օգտագործման լրացուցիչ հարմարավետության համար մալուխը հագեցած է ունիվերսալ մեխանիկական կոճակով, ինչպես նաև ձայնի ուժգնության կարգավորիչով։ Մոդելը մատակարարվում է ֆիրմային փաթեթավորմամբ՝ ականջի ներդիրների հավաքածուով։