HARPER KIDS HK-39 լարային ականջակալը ձևավորված է դասական սև գույնով և ապահովում է հարմարավետություն ամենօրյա օգտագործման ժամանակ։ Իրատեսական մանրամասն ձայնի վերարտադրումն ապահովվում է 10 մմ դինամիկների շնորհիվ։ Ներկառուցված խոսափողը թույլ է տալիս պատասխանել զանգերին։
HARPER KIDS HK-39-ն աչքի է ընկնում սարքերի հետ լայն համատեղելիությամբ՝ ստանդարտ 3.5 մմ աուդիոմիակցիչի միջոցով միացման շնորհիվ։ Մալուխն առանձնանում է տափակ կառուցվածքով և բազմաֆունկցիոնալ կառավարման կոճակով վահանակի առկայությամբ։ Թեթև քաշի, մի քանի չափսերի փափուկ ներդիրների և էրգոնոմիկ ձևի շնորհիվ ապահովվում է ականջակալների հարմարավետ տեղադրումը լսողական անցուղում։ Լրակազմում ներառված են փոխարինվող ներդիրների 2 զույգ և կլոր կոմպակտ պատյան՝ կայծակաճարմանդով։