USB Flash Silicon Power Ultima U03 հիշողության մոդելը պատրաստված է լակոնիկ սպիտակ գույնով, որը դուր կգա մինիմալիստական աքսեսուարների բոլոր սիրահարներին։ Սարքը ստեղծված է տեղեկատվության մեծ ծավալների երկարատև պահպանման համար, քանի որ դրա տարողությունը կազմում է 8 ԳԲ։ Միջին մակարդակի փոխանցման արագությունը թույլ է տալիս բավականին արագ ներմուծել և արտահանել տվյալները մի սարքից մյուսը։ Ֆլեշ-կրիչը կարող է հեշտությամբ փոխգործակցել բոլոր այն սարքերի հետ, որոնց կառուցվածքը նախատեսում է USB-պորտերի առկայություն։
Silicon Power Ultima U03 արտաքին ֆլեշ-կրիչն ունի օրիգինալ դիզայն՝ ռելիեֆային շեղանկյունաձև մակերեսի տեսքով։ Պլաստիկը, որից պատրաստված է իրանը, բնութագրվում է մաշվածակայունությամբ և հարվածադիմացկունությամբ։ Դուրս քաշվող տիպի միակցիչը թույլ է տալիս պաշտպանել այն խոնավությունից և կոտրվածքներից։ Տեղեկատվության պաշտպանությունը ենթադրում է փաստաթղթերի և պանակների պահուստային պատճենահանում։ Լրակազմի մեջ մտնում է ֆիրմային SP Widget ծրագրային ապահովումը, որը մշակված է կրիչի վրա առկա տվյալները համակարգելու և կարգավորելու նպատակով։