USB Flash Silicon Power Ultima U03 հիշողության գեղեցիկ դիզայնը այն դարձնում է արժանի նվեր գործընկերոջ կամ ընկերոջ համար։ Սարքը նախատեսված է ոչ միայն անձնական տվյալները երկար ժամանակով պահպանելու, այլև կրիչից կրիչ ֆայլեր ներմուծելու և արտահանելու նպատակով ամենօրյա շահագործման համար։ Սարքն ապահովում է USB 2.0 ստանդարտը, որը երաշխավորում է ֆայլերի բարձր արագությամբ գրանցում և ընթերցում։ Ինտերֆեյսի թողունակությունը կազմում է 480 Մբիթ/վ։ Սարքի երկարությունը կազմում է ընդամենը 5.5 սմ, իսկ լայնությունը՝ 2 սմ։ Ուլտրաբարակ ինը միլիմետրանոց իրանը կարելի է պահել ցանկացած նախընտրելի վայրում։
Աքսեսուարի լրացուցիչ հնարավորություններին են դասվում տվյալների պահուստային պատճենահանումը դրանց պաշտպանության համար և SP Widget ծրագրային ապահովումը, որը ներառված է Silicon Power Ultima U03 սարքի լրակազմում։ Այն անհրաժեշտ է Ձեր հարմարավետության համար ֆլեշ-կրիչի վրա տեղեկատվությունը ռացիոնալ կերպով համակարգելու նպատակով։ Սարքը պատրաստված է գերխիտ պլաստիկից և նախատեսում է դուրս քաշվող տիպի միակցիչ։