Haier C2F636CCRG սառնարանը հագեցած է մի քանի տարողունակ դարակներով և տարբեր տակդիրներով, որոնք նպաստում են մեծ քանակությամբ մթերքի կոմպակտ պահպանմանը։ Սարքի արգելափակման ֆունկցիայի շնորհիվ դուք ստիպված չեք լինի անհանգստանալ, որ փոքր երեխաները պատահաբար կխախտեն ձեր սահմանած կարգավորումները։
Haier C2F636CCRG-ի դռան վրա գտնվող ֆունկցիոնալ էկրանը շարունակական ռեժիմով ցուցադրում է տեղեկատվություն սարքի երկու խցիկներում սահմանված ջերմաստիճանի մասին։ «Սուպերսառեցում» և «Սուպերհովացում» ֆունկցիաների շնորհիվ դուք կկարողանաք պահպանել էլ ավելի շատ մթերքներ թարմ և բուրավետ երկար ժամանակով։ Սառնարանի հարմարավետ շահագործմանը նպաստում է նաև դրանում նախատեսված No Frost տեխնոլոգիան, որի շնորհիվ դուք կազատվեք դրա խցիկների կանոնավոր հալեցման անհրաժեշտությունից։