Haier C2F636CFRG սառնարանը կարող է հպարտանալ թարմության հատուկ գոտու առկայությամբ, որը նպաստում է բանջարեղենի և մրգերի երկարատև պահպանմանը։ Այս տնային օգնականի անհերքելի առավելությունն է նաև ֆունկցիոնալ էկրանի առկայությունը, որը ցույց է տալիս սարքի երկու խցիկների ընթացիկ ջերմաստիճանը։ Մեծ քանակությամբ մթերքների կոմպակտ պահպանման համար շատ տեղին կլինեն մի քանի դարակները, ինչպես նաև շշերի և ձվերի տակդիրները։
Յուրաքանչյուր տանտիրուհու սրտով կլինի նաև Haier C2F636CFRG մոդելը հալեցնելու անհրաժեշտության բացակայությունը, քանի որ դրանում ներդրված է No Frost տեխնոլոգիան։ Այս սառնարանում նախատեսված արգելափակման ֆունկցիան երաշխավորում է, որ փոքր երեխաները չեն կարողանա խախտել աշխատանքի սահմանված կարգավորումները։ Իսկ էլեկտրաէներգիայի բացակայության դեպքում ցրտի ինքնավար պահպանման ֆունկցիան նպաստում է բոլոր մթերքների թարմ և բուրավետ մնալուն մեկ օրվա ընթացքում։