Մոխրագույն KENSHI H10 LTE 64 ԳԲ պլանշետը համալրված է մուլտիմեդիայի և տեքստի դիտման համար հարմար 10.1” անկյունագծով էկրանով։ 1280x800 dpi կետայնությունը հստակ արտապատկերում է մանր դետալները և փոխանցում 16 մլն գույն։ 4 ԳԲ ՕՀ-ով 8-միջուկանի պրոցեսորը չի կախում միաժամանակ մի քանի հավելվածներում աշխատելիս։
KENSHI H10 LTE-ն ունի 64 ԳԲ ներկառուցված հիշողություն և microSD-ի բնիկ՝ մինչև 128 ԳԲ թույլատրելի ծավալով։ 1 SIM քարտի աջակցությամբ բջջային կապի մոդուլը թույլ է տալիս օգտվել արագընթաց 3G և 4G ինտերնետից։ Մոդելը հագեցած է հիմնական և դիմային տեսախցիկներով՝ նկարահանման և տեսազանգերի համար։ OTG-ի աջակցությունը թույլ է տալիս պլանշետից լիցքավորել այլ սարքեր։