Эра U-3e-7m երկարացման լարը պատրաստված է որակյալ նյութերից, դրա իրանը համապատասխանում է հրդեհային անվտանգությանը, ինչպես նաև ունի կայունություն մեխանիկական վնասվածքների նկատմամբ։ Երկարացման լարը կարելի է օգտագործել ինչպես տանը, այնպես էլ գրասենյակում, ինչպես նաև այն հարմար է տնտեսական կամ այլ նշանակության ցանկացած տարածքում շահագործման համար։ Տվյալ երկարացման լարի հիմնական առանձնահատկությունը լարի երկար չափսն է, որը կազմում է 7 մետր։ Դրա շնորհիվ վարդակը կարելի է «տեղափոխել» այլ վայր։ Երկարացման լարը կարելի է օգտագործել նաև այն ժամանակ, երբ ստացիոնար վարդակը չի բավականացնում օգտագործվող էլեկտրոնային սարքերի քանակին, չէ՞ որ երկարացման լարի միջոցով կարելի է լրացուցիչ միացնել 3 միավոր։ Эра U-3e-7m երկարացման լարի բոլոր վարդակները պատկանում են F տիպին և հանդիսանում են եվրո-վարդակներ։ Դրանք ունեն հողանցում և նախագծված են շահագործման հարմարավետության համար։ F տիպի եվրո-խրոցը նույնպես համապատասխանում է տարածված ստանդարտին։ Երկարացման լարին միացնելիս օգտագործեք ոչ ավելի, քան 2200 W ընդհանուր հզորությամբ սարքեր։