Эра U-3e-5m երկարացման լարն անփոխարինելի արտադրանք է, որը կարող է օգտագործվել բնակարանում, գրասենյակում, առանձնատանը, բժշկական կաբինետում, պահեստում, ինչպես նաև ցանկացած այլ տարածքում։ Այն ունի 5 մետրանոց երկար լար, ինչը նշանակում է բացառիկ հարմարավետություն վարդակն անհրաժեշտ վայր տեղափոխելու հարցում։ Հաճախ ստացիոնար վարդակները տեղադրված են ոչ այնքան հարմար կամ չեն բավականացնում օգտագործվող էլեկտրոնային սարքերի քանակին, ուստի նման երկարացման լարը տվյալ խնդրի հիանալի լուծում է։ Эра U-3e-5m-ն ունի F տիպով պատրաստված հողանցմամբ 3 վարդակ, իսկ երկարացման լարի եվրո-խրոցը պատրաստված է նույն տիպով և համապատասխանում է եվրո-վարդակին։ Ունիվերսալ սպիտակ գույնը, որակյալ կատարումը և հուսալիությունը կգոհացնեն ցանկացած սպառողի։ Ճիշտ շահագործման դեպքում վարդակը կարող է ծառայել երկար և կայուն։ Արտադրանքին բոլոր սարքերի միացումից առաջացող ծանրաբեռնվածության ընդհանուր հզորությունը 2200 W է։