Արծաթագույն Tecno Megabook K16S նոութբուքն ունի 16" անկյունագծով էկրան՝ փայլատ ծածկույթով։ Դա սարքը դարձնում է հարմար արևոտ եղանակին դրսում օգտագործելու համար․ ծածկույթը կլանում է ցանկացած շողք և արևային անդրադարձում։ Որպես մոնիտոր կամ ճանապարհին, ինքնաթիռում կամ ավտոմեքենայում ավելի հարմար աշխատելու համար նոութբուքն օգտագործելու նպատակով կարելի է կափարիչը հետ բացել 180°-ով։ Տվյալների լրացուցիչ պաշտպանության համար կարելի է օգտվել մատնահետքի սկաներով արգելափակումից։
Tecno Megabook K16S մոդելն աշխատում է Windows 11 Home օպերացիոն համակարգով, որն աջակցում է բոլոր ստանդարտ հավելվածներն ու ծրագրերը գրասենյակի համար, լուսանկարների, աուդիո կամ վիդեոնյութերի խմբագրիչները և նվագարկիչները։ Արտադրողականության համար պատասխանատու են 16 GB օպերատիվ հիշողությունը և 6-միջուկանի AMD Ryzen 7 7430U պրոցեսորը։ Նոութբուքը կարող է պահպանել ֆայլերը ներկառուցված 512 GB SSD կուտակիչի շնորհիվ։