HyperX Cloud Stinger լարային ականջակալ-խոսափողն օպտիմալ է խաղային կոնսոլների մեծ մասի համար և թույլ է տալիս ամբողջությամբ ընկղմվել խաղի մեջ, ընկալել տարածությունը և չնչին շշուկները, ինչպես նաև պահպանել կապը ընկերների հետ խաղափուլերն անցնելիս։ Թեթև և հարմարավետ մոդելն ապահովում է շահագործման հարմարավետ պայմաններ և մաքուր ձայն։ Հիշողության էֆեկտով փրփրանյութը կրկնում է օգտատիրոջ անատոմիական առանձնահատկությունները, այդ իսկ պատճառով ականջակալները չեն զգացվում նույնիսկ բազմաժամյա օգտագործման ընթացքում։
HyperX Cloud Stinger լարային ականջակալ-խոսափողը հագեցած է աղմուկի չեղարկման ֆունկցիայով շարժական խոսափողով։ Կորպուսի վրա կա ձայնի ուժգնության կարգավորման կոճակ, իսկ անջատելու համար բավական է ոտքը պտտել դեպի վեր։ Գլխակալը կարգավորվում է, իսկ բաժակները պտտվում են, ինչն ապահովում է շահագործման հարմարավետ պայմաններ։ 50 մմ տրամագծով ուղղորդված դինամիկները թույլ են տալիս ստանալ ծավալային տարածական ձայն։ Միացման համար առկա է 1.3 մետրանոց մալուխ՝ 3.5 մմ jack միակցիչով։