Weissgauff WMC 500 Kuchenchef ColorLoop սև գույնի, 860 Վտ հզորությամբ մուլտիեփիչն աջակցում է աշխատանքի 14 ավտոմատ ռեժիմ։ Դուք կկարողանաք առանց նախնական կարգավորման եփել, թխել, տապակել, մարմանդ եփել և շոգեխաշել։ Սարքն աջակցում է նաև յոգուրտի, խմորի, ձավարեղենի, շիլաների, մակարոնեղենի, փլավի, ապուրի և հացի պատրաստմանը։ Հատուկ տարայի օգնությամբ կարելի է շոգեխաշել։ 5 լ տարողությամբ թասը բավարար կլինի 1-3 բաժին ուտեստ պատրաստելու համար։ Տարան ունի DAIKIN հակակպչուն ծածկույթ։ Դրան սնունդը չի կպչում, իսկ մակերեսը հեշտությամբ մաքրվում է ցանկացած աղտոտվածությունից։
Weissgauff WMC 500 Kuchenchef ColorLoop մուլտիեփիչն ունի 1440 րոպեի համար նախատեսված ժամանակաչափ։ Դրա օգնությամբ կարող եք սահմանել պատրաստման տևողությունը և չշեղվել գործընթացը վերահսկելու վրա։ Երբ ցիկլն ավարտվի, սարքն ավտոմատ կերպով կանջատվի։ Հետաձգված մեկնարկի օգնությամբ հնարավոր է սահմանել մուլտիեփիչի գործարկման ճշգրիտ ժամանակը։ Դա թույլ կտա պատրաստի կերակուր ունենալ ընթրիքին կամ ճաշին։ Էկրանին կարող եք հետևել ջերմաստիճանին, աշխատանքային ռեժիմին և ժամանակին։ Ծրագրի ավարտի մասին ձեզ կտեղեկացնի ձայնային ազդանշանը։ Սարքը կարող է պահպանել ներքին ջերմաստիճանը մի քանի ժամվա ընթացքում։ Դրա շնորհիվ կարիք չկա տաքացնել ուտելիքն օգտագործելուց առաջ։