LEX GVG 321 WH գազօջախի մակերեսը ձեր հուսալի օգնականն է ամենօրյա բազմազան կերակրատեսակների պատրաստման գործում։ Սարքը հագեցած է երկու այրիչով, որոնցից մեկն ունի բարձր հզորություն, իսկ երկրորդը՝ ավելի խնայող է գազի սպառման տեսանկյունից։ Մոդելն ունի էլեկտրական բոցավառում, որն առկա է յուրաքանչյուր պտտվող անջատիչում։ Պտտելիս այն ավտոմատ կերպով բոցավառում է գազը էլեկտրական կայծի միջոցով։ Թուջից պատրաստված ճաղավանդակները նպաստում են այս սալօջախի վրա տեղադրված սպասքի կայունությանը։
LEX GVG 321 WH եփման մակերեսն ունի «գազ-վերահսկողություն» համակարգ, որը կկանխի գազի մատակարարումը, եթե բոցը հանկարծակի մարի։ Դասական սև և սպիտակ գունային համադրությամբ մոդելը ներդաշնակորեն կհամադրվի ցանկացած խոհանոցում։ Այրիչների կատարյալ հարթ վահանակը պատրաստված է կոփված ապակուց։ Հավաքածուի մեջ առկա են լրացուցիչ ծայրափողակներ։ Ներկառուցման համար լայնությունը և խորությունը համապատասխանաբար 27 և 49 սմ են։ Բուն եփման մակերեսի չափսերն են՝ 30x9.5x52 սմ (համապատասխանաբար լայնություն, բարձրություն և խորություն)։