2600 Վտ հզորությամբ Philips DST7011/20 արդուկն ունի հակակաթիլային համակարգ, որը կանխում է հեղուկի թափվելը 0.3 լիտրանոց տարայից։ Գնդաձև ամրացումը կանխում է հոսանքի լարի ոլորումը։ 220 գ/րոպե արագությամբ գոլորշու հարվածը նպաստում է ծալքերի արագ հարթեցմանը։
Philips DST7011/20 արդուկը հագեցած է SteamGlide Plus ներբանով, որն աչքի է ընկնում ցանկացած գործվածքի վրայով հեշտ սահքով։ Բարակ ծայրը թույլ է տալիս հասնել հագուստի դժվարամատչելի հատվածներին։ Ուղղահայաց գոլորշիով մշակումը ծառայում է շղարշից և վարագույրներից ծալքերը հեռացնելու համար։ Պաշտպանիչ համակարգը բացառում է ներքին տարրերի վրա նստվածքի առաջացման ռիսկը։ Ինդիկատորը ազդանշանում է աշխատանքն սկսելու համար սարքի պատրաստ լինելու մասին։