USB Flash SanDisk Cruzer Blade հիշողությունն առանձնանում է 8 ԳԲ մեծ տարողությամբ։ Այդ պատճառով դրա վրա առանց դժվարության կտեղավորվեն սիրելի կատարողների ալբոմները, մի քանի ֆիլմ կամ լուսանկարների արխիվը։ Կոմպակտ չափսերի շնորհիվ ֆլեշ կրիչը հեշտությամբ տեղավորվում է գրպանում կամ թղթապանակում։
USB Flash SanDisk Cruzer Blade հիշողությունն ունի 480 Մբիթ/վ թողունակություն։ Այս ցուցանիշը որոշում է տվյալների գրանցման 3 ՄԲ/վ արագությունը և ընթերցման 16 ՄԲ/վ արագությունը։ Ներկառուցված ծրագրային ապահովումն օգտատիրոջն առաջարկում է 2 ԳԲ տեղ YuuWaa ամպային պահոցում։ Ֆլեշ կրիչը ճիշտ է աշխատում Windows ՕՀ-ի բոլոր տարբերակների հետ։ Ջրակայուն ծածկույթով պլաստիկից պատրաստված ոճային իրանի վրա առկա է անցք քուղի կամ շղթայի համար։