SVEN 135 2.0 բարձրախոսները ներկայացված են դասական սև դիզայնով՝ փակ արկղի տեսքով ակուստիկ ձևավորմամբ, փոքր ոտքերով և 5 սմ դինամիկներով։ 6 Վտ հզորությամբ համակարգը բավարար է աշխատանքային կամ խաղային համակարգիչը համալրելու համար։ 6.2x9.5x6.5 սմ չափսերի շնորհիվ բարձրախոսները շատ տեղ չեն զբաղեցնի սեղանի վրա։
SVEN 135 սարքավորումը համակարգչին կամ նոութբուքին միանում է USB պորտի միջոցով։ Տվյալ մոդելը համալրված է ձայնի ուժգնության արտաքին կարգավորիչով։ Բարձրախոսները կուրախացնեն մաքուր հնչողությամբ՝ 100-20000 Հց տիրույթում աշխատելու շնորհիվ։ Դուք կարող եք դրանք ձեզ հետ վերցնել աշխատանքի՝ տեղափոխելով պայուսակում կամ ուսապարկում։