Սև գույնի MSI MAG 271QPX QD-OLED E2 մոնիտորը ստացել է 26.5” անկյունագծով էկրան՝ 2560x1440 կետայնությամբ։ OLED մատրիցում յուրաքանչյուր պիքսել ինքնուրույն է լույս արձակում և կարող է ամբողջությամբ անջատվել։ Դա թույլ է տալիս հասնել կոնտրաստային պատկերի տարբեր լուսավորության պայմաններում։ Իսկ փայլուն ծածկույթն ապահովում է վառ, հագեցած գույներ և թույլ է տալիս տեսնել պատկերն առանց հատիկավորության էֆեկտի։ Էկրանի թարմացման հաճախականությունը կազմում է 240 Hz, իսկ արձագանքման ժամանակը՝ 0.03 ms։ Ադապտիվ սինքրոնացման Adaptive-Sync տեխնոլոգիայի հետ միասին դա վերացնում է կադրերի պատռվածքները, դարձնում պատկերը սահուն դինամիկ տեսարանների վերարտադրման ժամանակ։ «Վիրտուալ նշանոց» օպցիան բարելավում է հրաձիգի դիպուկությունն ու ռեակցիան շութերներում։ Դրա օգնությամբ կարելի է մեծացնել թիրախը և տեսնել մրցակցին հեռու տարածության վրա։ Այս տեխնոլոգիաները մոդելը դարձնում են հարմար գեյմինգի համար։
MSI MAG 271QPX QD-OLED E2 մոնիտորն ապահովում է «պատկերը պատկերում» գործառույթը։ Դրա օգնությամբ կարելի է միաժամանակ աշխատել տարբեր պատուհաններում, երկու և ավելի հավելվածների հետ։ Մոնիտորը կարելի է միացնել համակարգչին, նոութբուքին, խաղային կոնսոլին, հեռուստացույցին և տեսաազդանշանի այլ աղբյուրներին DisplayPort, HDMI կամ USB Type-C ինտերֆեյսների միջոցով։ Սարքը ստացել է տեսողության պաշտպանության երկու տեխնոլոգիա. Flicker Free-ն վերացնում է թարթումը, Low Blue Light-ը նվազեցնում է վնասակար կապույտ ճառագայթման ինտենսիվությունը։ Էկրանը կարելի է պտտել, թեքել, կարգավորել ըստ բարձրության՝ հարմար դիրք ընտրելու համար։