ալեհավաք х4 հատ, սնուցման բլոկ, jack 6.3 մմ - jack 6.3 մմ մալուխ, փաստաթղթեր, ամրացում դարակաշարին x 2 հատ, ընդունիչ
Նկարագրություն
Axelvox DWS7000HT ռադիոհամակարգը բաղկացած է երկու ձեռքի խոսափողից և 4 անտենայով ընդունիչից։ Բաղադրիչները սինխրոնացվում են միմյանց հետ ԻԿ-ինտերֆեյսի միջոցով։ Սարքավորումն օգտագործվում է ձայնի և ցանկացած այլ հնչյունների ձայնագրման համար։ Մոդելում ներդրված է ազդանշանի կոդավորման և մոդուլյացիայի PI/4-DQPSK տեխնոլոգիան։ Այս ձևաչափը թույլ է տալիս ձայնագրել աուդիոն առանց խոտանումների և աղավաղումների նույնիսկ կողմնակի ազդանշանների առկայության դեպքում։ Ընդունիչն ավտոմատ կերպով որոշում է ազատ հաճախականությունները և աշխատում դրանցով։
Axelvox DWS7000HT ռադիոհամակարգը ստացել է մետաղյա խոսափողներ՝ հողմապաշտպանությամբ։ Այդպիսի կառուցվածքը կանխում է ձայնագրության մեջ միջանցիկ քամուց, օդի հոսքից կամ այլ մարդկանց շնչառությունից առաջացող խոտանումները։ Խոսափողներն աշխատում են AA մարտկոցներով և կարող են ամրացվել կանգնակին։ Ընդունիչը հագեցած է XLR և jack 6.3 մմ ելքերով։ Դրանց միջոցով իրականացվում է միացումը ձայնագրության մշակման կամ աուդիոազդանշանի ուժեղացման սարքավորումներին։