TDM ELECTRIC Народный SQ1303-1059 երկարացման լարը նախատեսված է կենցաղում, գրասենյակում, առանձնատանը օգտագործելու համար։ Այն կիրառվում է տարբեր նշանակության էլեկտրասարքերի և սարքավորումների (կենցաղային և գրասենյակային տեխնիկա, լուսավորության սարքեր, գործիքներ և այլն) միացման համար։
Սև գույնի երկարացման լարը հագեցած է 10 մ երկարությամբ ПВС սև պատյանով մալուխով։ Պլաստիկե կորպուսում կան բնիկներ հողանցումով 4 վարդակների համար։ Դրանց վրա ընդհանուր ծանրաբեռնվածությունը կարող է հասնել մինչև 2300 Վտ-ի։ Կորպուսի հարվածադիմացկունության շնորհիվ TDM ELECTRIC Народный SQ1303-1059-ը չի վախենում վայր ընկնելուց։ Ինչպես նաև պատրաստման ժամանակ օգտագործված պլաստիկը չի գունաթափվում։ Երկարացման լարը կարելի է տեղադրել պատին։