Ника 7 արդուկի սեղանն ի վիճակի է պարզեցնել արդուկման հոգնեցուցիչ գործընթացը։ Մետաղական կառուցվածքն ունի էրգոնոմիկ դիզայն և բարձր կայունություն, որն ապահովում են երկու հորիզոնական հենակները։ Արդուկի սեղանը չի սահում, հեշտությամբ ծալվում է և լծակի օգնությամբ սահուն կերպով կարգավորվում մինչև 90 սմ բարձրություն։ Աշխատանքային մակերեսը պատրաստված է էկոլոգիապես մաքուր նրբատախտակից, որը կայուն է բարձր ջերմաստիճանի և գոլորշու նկատմամբ։ Տակդիրով պատյանը ստեղծում է անհրաժեշտ փափկություն հագուստը գոլորշահարելիս։
Ника 7 մոդելը հագեցած է հագուստի համար նախատեսված մետաղական դարակով, թևքերի հարթակով և արդուկի տակդիրով, որի սիլիկոնե ներդիրները նախատեսված են հատուկ էլեկտրական արդուկի տեֆլոնե տակացուի համար։ Վարդակով երկարացման լարը թույլ է տալիս անվտանգ և հեշտությամբ միացնել արդուկը ցանցին, ինչպես նաև տեղադրել արդուկի սեղանը սենյակի ցանկացած հարմար վայրում։