Comfort 3030 էլեկտրամեխանիկական կարի մեքենայում տեղադրված է 70 Վտ հզորությամբ շարժիչ, որի շնորհիվ ապահովվում է կարելու բարձր արագություն՝ ոտնակին սեղմելու միջոցով դրա սահուն կարգավորման հնարավորությամբ։ Բացի կարի 28 գործողությունների ընտրությունից, օգտատերը կարող է կարգավորել կարաբաժնի երկարությունը մինչև 4 մմ և կարի լայնությունը մինչև 5 մմ։ Սեղմակ-ոտիկի ճնշումը կտորի վրա կարելի է կարգավորել՝ տարբեր խտության գործվածքների հետ հարմարավետ աշխատելու համար։ Կարն ամրացնելու համար նախատեսված է հակառակ ուղղությամբ կարելու ֆունկցիա։ Կտորի ստորին փոխադրիչի անջատման շնորհիվ դուք կկարողանաք կարկատել, կոճակներ կարել և կատարել կարի այլ գործողություններ, որոնք չեն պահանջում կտորի հավասարաչափ ավտոմատ առաջմղում։
Comfort 3030 կարի մեքենան ունի ավտոմատ թելանցիչ, որը հեշտացնում է սարքի նախապատրաստումը կարելուն։ Կատարվող կարերի շարքին են դասվում պահանջված շրջակարման, տրիկոտաժային և թաքնված կարերը։ Կոճակի օղակ կարելի է պատրաստել կիսաավտոմատ ռեժիմով։