A4Tech FStyler FM10 լարով մկնիկը որակյալ և հարմարավետ մոդել է, որը հարմար է տան և գրասենյակի համար։ Այն պատրաստված է բարձրորակ նյութերից։ Հավաքումն իրականացվում է բարձր տեխնոլոգիական սարքավորումների վրա՝ խիստ հսկողության ներքո, ինչը տալիս է շոշափելի արդյունքներ․ սարքում ոչինչ չի ճռռում, ոլորման անիվի ընթացքը չափավոր սահուն է, ստեղների սեղմման համար պահանջվում է օպտիմալ ուժ։
A4Tech FStyler FM10-ն ունի սենսորի աշխատանքի 3 ռեժիմ (600, 1000, 1600 dpi), ինչը լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում տարբեր միջավայրերում աշխատելիս։ Սիմետրիկ ձևը մկնիկը հարմար է դարձնում ինչպես ձախլիկների, այնպես էլ աջլիկների համար։