Hi-Res Audio հավաստագրմամբ և LDAC կոդեկի աջակցությամբ TWS Honor Choice Earbuds X5 Pro ականջակալներն ապահովում են դետալավորված հնչողություն։ Պոլիմերային կոմպոզիտից դիաֆրագմայով 12 մմ տրամագծով դինամիկները երաշխավորում են ռիթմերի հստակություն և ծավալուն բաս աուդիո լսելիս։ Արհեստական բանականությամբ երեք խոսափողները փոխանցում են մաքուր ձայն։ Մինչև 46 դԲ ադապտիվ աղմուկի մարման տեխնոլոգիան վերացնում է կողմնակի ձայներն աղմկոտ միջավայրում։
Իրանի էրգոնոմիկ ձևը թույլ է տալիս Choice Earbuds X5 Pro ականջակալները հարմարավետորեն տեղադրել ականջներում։ Մեծացված հզորությամբ ազդանշանով և էներգաարդյունավետ Bluetooth LE ռեժիմով Bluetooth տեխնոլոգիան երաշխավորում է կայուն միացում սմարթֆոնին։ Խաղային ռեժիմն արագացնում է ազդանշանի փոխանցումը և նվազեցնում ձայնի հապաղումները։ Ականջակալներն ունակ են աշխատել մինչև 9 ժամ անընդմեջ մեկ լիցքավորմամբ և մինչև 40 ժամ՝ պատյանից վերալիցքավորման դեպքում։