Electrolux EOC6H76X արծաթագույն իրանով էլեկտրական ջեռոցը թույլ է տալիս պատրաստել 2-3 ուտեստ 4-6 անձից բաղկացած ընտանիքի համար՝ շնորհիվ 72 լ ներքին ծավալի։ «Տուրբոգրիլ» ռեժիմը հավասարաչափ բաշխում է տաք օդը՝ մսի կամ թռչնամսի վրա խրթխրթան կեղև ստեղծելու համար՝ առանց շամփուրի օգտագործման։ Ուտեստների պատրաստվածության աստիճանը կարելի է ստուգել ջերմազոնդի միջոցով։ Կառուցվածքով նախատեսված է ջրի տարա՝ հետագայում գոլորշով սնունդ պատրաստելու համար։ Տելեսկոպիկ ուղղորդիչներն ապահովում են տապակների արագ և հեշտ տեղադրումը։ Դռնակը սահուն և անաղմուկ փակելու հնարավորություն է տալիս ներկառուցված դռան փակիչը (դովոդչիկ)։
Electrolux EOC6H76X-ն ունի 30-50 °C ռեժիմ, որը նախատեսված է խմորի հասունացման համար։ Սարքի տեղադրումը կապված չէ եփման մակերեսի հետ։ Թուջե ամանում կամ հաստ պատերով սպասքում կարելի է կերակուր պատրաստել 300 °C ջերմաստիճանում։ Ուտեստների չորացումը կանխելու հնարավորություն է տալիս ծրագրավորվող ժամանակաչափը՝ ավտոմատ անջատմամբ և ձայնային ազդանշանով։ Օգտատիրոջ անգործության դեպքում գործարկվում է պաշտպանիչ անջատման համակարգը։ Արգելափակման կոճակը սահմանափակում է մուտքը դեպի գործառույթներ։