Revyline RL 085 սև էլեկտրական ատամի խոզանակը նախատեսված է ատամների ամենօրյա խնամքի համար։ Սարքն ունի աշխատանքի 5 ռեժիմ՝ դասական մաքրում, նուրբ մաքրում, լնդերի մերսում, փայլեցում և սպիտակեցում։ Խոզանակի գլխիկը կատարում է րոպեում 48000 տատանում՝ էմալից և լնդերից հեռացնելով ատամնափառը և բակտերիաները։ Հատուկ ճնշման սենսորը նախազգուշացնում է ատամների վրա չափազանց մեծ ճնշման մասին, ինչն ապահովում է մաքրման անվտանգությունը։
Revyline RL 085 էլեկտրական ատամի խոզանակն աշխատում է լիթիում-իոնային մարտկոցով։ Մարտկոցի մեկ լիցքավորումը բավականացնում է մինչև 180 օր ինքնավար աշխատանքի՝ օրական երկու անգամ մաքրելու դեպքում։ IPX8 ջրակայունությունը թույլ է տալիս օգտագործել խոզանակը ցնցուղի տակ և լվանալ այն ջրով։ 30 վայրկյան ընդմիջումներով 2 րոպեանոց ներկառուցված թայմերն օգնում է հավասարաչափ և մանրակրկիտ մաքրել բերանի խոռոչի բոլոր հատվածները։ Հավաքածուի մեջ ներառված է օվալաձև գլխիկով 3 փոխարինելի կցորդ։ Դրանք հարմար են բոլոր տեսակի ատամների, այդ թվում՝ զգայուն ատամների համար։ Ինչպես նաև հավաքածուն ներառում է ճամփորդական պատյան խոզանակի համար։