Razer Goliathus Mobile գորգիկը բարակ և ոճային լուծում է խաղերի համար, որը միշտ կարելի է վերցնել ձեզ հետ։ Փոքր չափսերի շնորհիվ մկնիկի այս խաղային գորգիկը կարելի է վերցնել խաղալու համար ցանկացած հարմար վայրում։ Կիբերսպորտը պահանջում է հաճախակի մարզումներ, այդ թվում նաև օտար դաշտում, ուստի արժե ուշադրություն դարձնել այնպիսի աքսեսուարների վրա, որոնք կօգնեն ձեզ ստանալ խաղային առավելություն ցանկացած պայմաններում։
Փափուկ, շոշափելիս հաճելի մակերեսով Razer Goliathus Mobile գորգիկը մկնիկով ցանկացած վիրտուալ շարժում դարձնում է ճշգրիտ, ընդ որում ձեռքը չի հոգնում դրա հետ նույնիսկ երկարատև և արդյունավետ խաղից հետո։ Ռետինե հիմքը տվյալ մոդելի մոտ բարակ է և թեթևացված, գորգիկի ընդհանուր հաստությունը կազմում է 1.5 մմ։