Գլանաձև կորպուսներով 2.0 բարձրախոսներ ExeGate Disco 150-ն ունեն արտասովոր և ոճային տեսք։ Կոմպակտ չափսերի հետ համատեղ դրանք հիանալի տեսք կունենան Ձեր համակարգչի կամ նոութբուքի կողքին ցանկացած սեղանի վրա։ Սակայն յուրօրինակ դիզայնը այս մոդելի միակ ուժեղ կողմը չէ։ Յուրաքանչյուր բարձրախոսում 55 մմ տրամագծով ճառագայթիչ ունեցող մեկական սատելիտի առկայության շնորհիվ ապահովվում է ձայնի որակյալ վերարտադրություն 100-20000 Հց հաճախականությունների տիրույթում։ Այժմ Դուք կկարողանաք լիարժեք վայելել Ձեր նախընտրած երգացանկը՝ անկախ դրա ժանրային ուղղվածությունից։
ExeGate Disco 150 բարձրախոսները կուրախացնեն նաև իրենց բարձրությամբ՝ շնորհիվ 10 Վտ ընդհանուր հզորության։ 60 դԲ ազդանշան/աղմուկ հարաբերակցությամբ ստերեո համակարգը կարող է միացվել ձայնի ցանկացած աղբյուրի՝ ծայրին ավանդական 3.5 mm jack ինտերֆեյս ունեցող 135 սանտիմետրանոց մալուխի օգնությամբ։ Բարձրախոսների կորպուսները պատրաստված են որակյալ պլաստիկից՝ գործնական նյութից, որն աչքի է ընկնում թեթևությամբ և երկարակեցությամբ։ Ակուստիկայի չափսերն են՝ 82x85x85 մմ (համապատասխանաբար լայնություն, բարձրություն և խորություն)։