Vesta V55MU8500 55" (140 սմ) LED հեռուստացույցը սև կորպուսով հագեցած է 55-դյույմանոց LED էկրանով։ Պատկերը փոխանցվում է 4K UltraHD կետայնությամբ։ Հեռուստացույցի էկրանն անշրջանակ է։ HDR10 և Dolby Vision աջակցությունն ապահովում է ընդլայնված դինամիկ տիրույթ և հագեցած գույներ։ Էկրանում տեղադրված է դիտման լայն անկյուններով IPS մատրիցա՝ 178° հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով։ Դրա շնորհիվ պատկերը լավ տեսանելի է տարածքի ցանկացած կետից։
Vesta V55MU8500 55" (140 սմ) LED հեռուստացույցն աշխատում է Android 11-ի հիման վրա գործող Google TV օպերացիոն համակարգով։ Google Assistant վիրտուալ օգնականը ճանաչում է օգտատերերի ձայնային հրահանգները։ Vesta V55MU8500-ը հագեցած է ներկառուցված Wi-Fi-ով և Bluetooth-ով։ Chromecast-ն ապահովում է մուլտիմեդիա ֆայլերի անլար փոխանցումը։ Հեռուստացույցի հետևի վահանակին առկա են 3 պորտեր արտաքին մոնիտորներ միացնելու համար։ Նախատեսված են նաև 2 USB միակցիչ, մուտք լարային անտենայի համար, պորտ ինտերնետային մալուխի համար և աուդիո ելք։ Հեռուստացույցի բարձրախոսներն ունեն 24 Վտ հզորություն, առկա է տարածական ձայնի աջակցություն։ Ներկառուցված թյուները պահպանում է թվային հեռարձակման ստանդարտները։