Asko HI1633G ինդուկցիոն եփման մակերեսը սև գույնով՝ 3 սալօջախներով, հարմար է 2-3 հոգանոց ընտանիքի համար կերակուր պատրաստելուն։ Սալօջախներից մեկը հագեցած է ինդուկցիայի երկու կոնտուրով՝ տարբեր տրամագծի սպասքով պատրաստելու համար։ Ընդլայնման գոտու շնորհիվ սալօջախները կարելի է միավորել մեկի մեջ։ Դա հարմար է լայն հատակով սպասքը տաքացնելու համար։
Հզորության ինը մակարդակները թույլ են տալիս ընտրել անհրաժեշտ ջերմաստիճանը եփելու, տապակելու և մարմանդ եփելու համար։ Եթե անհրաժեշտ է կերակուրը տաք պահել պատրաստելուց հետո, կարելի է օգտվել ջերմության պահպանման գործառույթից։ Սալօջախները կարելի է դնել դադարի վրա և ընդմիջումից հետո շարունակել գործընթացը սկզբնական կարգավորումներով։ Asko HI1633G ինդուկցիոն եփման մակերեսը հագեցած է թայմերի գործառույթով։ Սահմանված ժամանակը լրանալուն պես սալօջախն անջատվում է կամ ազդանշան տալիս։
Կառավարման վահանակի արգելափակումը կանխում է կարգավորումների զրոյացումը պատահական սեղմման դեպքում։ Եթե մակերեսը երկար ժամանակ աշխատում է առանց սպասքի, այն ավտոմատ կերպով անջատվում է գերտաքացումից պաշտպանվելու նպատակով։ Պատահական այրվածքներից պաշտպանությունն ապահովում է մնացորդային ջերմության ինդիկատորը, որը ցույց է տալիս սալօջախի տաքացման աստիճանը։