Asko HI1355G-1 ինդուկցիոն եփման մակերեսը սև գույնի մոդել է։ Այն հագեցած է 2 սալօջախով, որոնք ավտոմատ կերպով ճանաչում են սպասքի առկայությունը և որոշում տաքացման գոտին։ Ընդլայնման գոտու շնորհիվ սալօջախները միավորվում են մեկի մեջ։ Դա թույլ է տալիս կերակուր պատրաստել լայն սպասքի մեջ։ Մոդելը հագեցած է հզորության 12 մակարդակով՝ տաքացման անհրաժեշտ ինտենսիվությունն ընտրելու համար։ Ասիական կերակրատեսակների պատրաստման, տապակման, տաքացման և գրիլի համար նախատեսված են ավտոմատ ռեժիմներ։ Արագացված տաքացման համար առկա է Booster ռեժիմ։ Պատրաստման գործընթացը կարելի է դնել դադարի վրա։ Ընդմիջումից հետո ձեզ հարկավոր չի լինի սալօջախը կարգավորել նորից։ Թայմերը թույլ է տալիս սահմանել պատրաստման ժամանակը։ Սահմանված ժամանակը լրանալուն պես մակերեսը կտա ձայնային ազդանշան կամ ավտոմատ կերպով կանջատվի։
Asko HI1355G-1 ինդուկցիոն եփման մակերեսը հագեցած է պաշտպանության համակարգերով. կառավարման վահանակի արգելափակում պատահական սեղմումից և ավտոմատ անջատում գերտաքացման դեպքում։ Մնացորդային ջերմության ինդիկատորը տեղեկացնում է սալօջախի ջերմաստիճանի մասին՝ այրվածքները կանխելու համար։ Մակերեսը հեշտությամբ մաքրվում է. հարթ սենսորային կառավարման վահանակի մեջ ճարպն ու կեղտը չեն խցանվում։