FLAMA AE 1402 W սպիտակ, սև էլեկտրական սալօջախը չորս այրիչով մոդել է, որը հիանալի համապատասխանում է մեծ ընտանիքի համար և թույլ է տալիս լրացուցիչ խնայել էլեկտրաէներգիան իր ցածր էներգասպառման շնորհիվ։
FLAMA AE 1402 W-ի թուջե այրիչները, լինելով տաքացման համար ժամանակով ստուգված կառուցվածք, թույլ են տալիս միաժամանակ պատրաստել մի քանի կերակրատեսակ։
Ջեռոցում տեղադրված երկու ջեռուցիչ տարրերը՝ վերին և ստորին, ապահովում են պատրաստվող կերակրատեսակների հավասարաչափ թխումը ստեղծվող կոնվեկցիայի էֆեկտի շնորհիվ։ Ջեռոցի անջատիչը միացնելիս ավտոմատ կերպով վառվում է նաև հետին լուսավորությունը, ինչը թույլ է տալիս ուշադիր հետևել խոհարարական գլուխգործոցի պատրաստմանը։ Դռան կրկնակի ապակին կպաշտպանի պատահական շփման ժամանակ այրվելու վտանգից։
Նաև, սալօջախի ստորին մասում, առկա է հատուկ բաժանմունք՝ թխելու ամանեղենի և այլ խոհանոցային պարագաների պահպանման համար։ Լրակազմի մեջ մտնում են նաև տապակն ու ցանցը ջեռոցի համար։