PlayStation Portal դյուրակիր խաղային սարքը համատեղելի է PlayStation 5 խաղային հարթակի հետ։ Կոնտրոլերն ունի 8" անկյունագծով սենսորային էկրան, որի վրա արտածվում է պատկերը 1920 x 1080 կետայնությամբ։ Մոդելը հագեցած է Android 13 օպերացիոն համակարգով, որն ապահովում է գրեթե բոլոր խաղերի նվագարկումը։ Կոնսոլի արագագործությունն առանց խափանումների ապահովում է 8 միջուկով և 2400 MHz հաճախականությամբ Qualcomm Snapdragon 662 պրոցեսորը։ Միացման համար օգտագործվում են USB Type-C և jack 3.5 մմ ինտերֆեյսները, ինչպես նաև Wi-Fi-ը։ Լրակազմում կցված է հանովի USB Type-C - USB Type-C մալուխ։
PlayStation Portal խաղային սարքը հագեցած է 4370 mAh տարողությամբ մարտկոցով, որը երաշխավորում է մինչև 10 ժ ինքնավար աշխատանք։ Շոշափելիքային հետադարձ կապի գործառույթը ստեղծում է խաղից իրատեսական զգացողություններ, նմանակում է տարբեր էֆեկտներ և տեքստուրաներ։ Ադապտիվ տրիգերները կարելի է հարմարեցնել խաղի գործողություններին՝ փոխելով դրանց սեղմման ուժի դիմադրությունը կամ արգելափակելով կոճակները։