Cactus CS-TK590M լազերային քարթրիջն իրենից ներկայացնում է ծախսվող նյութ, որը նպաստում է որակյալ գունավոր տպվածքներ ստանալուն։ Դրա ներսում պարունակվում է ծիրանագույն թանաք, որն ապահովում է տպագրության ընթացքում պատկերների հագեցածությունն ու հստակությունը։ Արագ չորանալու շնորհիվ թանաքը թույլ չի տալիս պատկերի եզրագծերի տարածվելը՝ ապահովելով դրա ամբողջականությունն ու հստակ ուրվագծերը։ Cactus CS-TK590M-ը համատեղելի քարթրիջ է, որը նախատեսված է տեղադրվելու այնպիսի տպիչներում, ինչպիսիք են Kyocera ECOSYS M6526cdn-ը, Kyocera ECOSYS P6026cdn-ը, Kyocera ECOSYS M6526cidn-ը, Kyocera ECOSYS P6026cidn-ը, Kyocera FS-C2026MFP-ն, Kyocera FS-C2026-ը, Kyocera FS-C2126-ը և այլն։ Նման բաղադրիչի առկայությունը տպիչում չի ազդի դրա աշխատանքի կայունության վրա և չի վնասի ապարատային բաղադրիչները։ Քարթրիջի ռեսուրսը նախատեսված է 5000 էջ տպելու համար, ինչի շնորհիվ դուք կկարողանաք երկար ժամանակով մոռանալ տպիչի լիցքավորման անհրաժեշտության մասին։ Նման ռեսուրսը մոդելը դարձնում է իդեալական գրասենյակներում օգտագործելու համար։