Cactus CS-WC118 լազերային քարթրիջն իրենից ներկայացնում է փոխարինվող բլոկ Xerox WorkCentre M118, ինչպես նաև Xerox CopyCentre C118 տպող սարքերի համար։ Տվյալ մոդելն իր հիմքում օգտագործում է սև գույնի տոներ, որն ի վիճակի է ապահովել մինչև 11000 էջի տպագրություն։ Cactus CS-WC118 լազերային քարթրիջը պատրաստված է բարձրորակ բաղադրիչներից, ինչի շնորհիվ դուք կկարողանաք ստեղծել մոնոքրոմ փաստաթղթեր, ինչպես նաև լուսանկարներ՝ առանց ուրվականային շերտագծերի, ներկի հետքերի կամ այլ տեսողական արատների։ Փոխարինվող բլոկի կառուցվածքն առանձնանում է հուսալիությամբ և տեղադրման պարզությամբ, ինչը թույլ կտա ձեզ հեշտությամբ կատարել փոխարինումն առանց տպիչի տարրերը վնասելու ռիսկի։ Cactus CS-WC118 քարթրիջը մատակարարվում է հատով։ Տպագրության բարձր որակը պահպանելու համար փոխարինվող բլոկը խորհուրդ է տրվում պահել չոր և արևի լույսի համար անհասանելի վայրում։