Cactus CS-EPS190 լազերային քարթրիջը հուսալի և ֆունկցիոնալ սարք է, որը հարմար է համաշխարհային ճանաչում ունեցող Epson ընկերության կողմից արտադրված տպիչների հետ օգտագործման համար։ Հիանալի տարբերակ այս մոդելը կդառնա այն օգտատերերի համար, ովքեր տվյալ պահին չեն կարողանում գտնել օրիգինալ քարթրիջ։ Սակայն այն փաստը, որ սարքը համատեղելի է, այն չի դարձնում պակաս հուսալի և ֆունկցիոնալ, քանի որ Cactus-ի բոլոր քարթրիջներն արտադրվում են բոլոր տեխնիկական պահանջների պահպանմամբ։ Cactus CS-EPS190 լազերային քարթրիջը օգտատերերին հնարավորություն կտա տպել մինչև 4 000 էջ, ինչը այս մոդելը դարձնում է անփոխարինելի ինչպես տնային սարքերում օգտագործվող տպիչի, այնպես էլ կարևոր աշխատանքային փաստաթղթերի տպագրության համար օգտագործվող աշխատանքային սարքավորման համար։ Այս մոդելը տպում է սև գույնով՝ թղթի վրա ապահովելով հարթ և հստակ գծեր։ Իսկ կառուցվածքի պարզությունը թույլ կտա տպիչի մեջ տեղադրումն իրականացնել արագ և ինտուիտիվ։