Cactus CS-CLT-Y409S լազերային քարթրիջը, որը համատեղելի է Samsung տպիչների մի քանի մոդելների հետ, թույլ կտա տպել գունավոր (դեղին գույն) պատկերներ և փաստաթղթեր։ Կատարյալ կառուցվածքի և բոլոր դետալների ճշգրիտ կատարման շնորհիվ քարթրիջն ապահովում է տպիչի արդյունավետ աշխատանքը։ Այն հեշտությամբ տեղադրվում և անհրաժեշտության դեպքում հանվում է։ Cactus CS-CLT-Y409S լազերային քարթրիջի ներկանյութն ունի հագեցվածության և կայունության բարձր աստիճան։ Դրա շնորհիվ տպված տեքստը կամ պատկերը կլինեն առավելագույնս հստակ և վառ, և նույնիսկ երկար ժամանակ անց կմնան նույնպիսին։ Քարթրիջի ռեսուրսը 5% լցվածությամբ A4 ձևաչափի 1000 էջ է։ Սա քարթրիջը դարձնում է հարմար տնային տպիչում կամ փոքր փաստաթղթաշրջանառություն ունեցող գրասենյակի տպիչում տեղադրելու համար։