80 միլիմետրանոց Noctua NF-A8 FLX օդափոխիչը հանրաճանաչ մոդել է համակարգչային ջերմահեռացման սարքերի հայտնի արտադրողից։ Աերոդինամիկ կառուցվածք ունեցող օդափոխիչն օժտված է արդյունավետության բարձր մակարդակով․ առավելագույն արագության դեպքում սարքը ստեղծում է օդային հոսք՝ հավասար տպավորիչ 29.66 CFM-ի։ Ընդ որում, օդափոխիչի արձակած առավելագույն աղմուկի մակարդակը չի կարելի բարձր անվանել․ այն արտադրողի կողմից գնահատվում է 16.1 դԲ։ Օդափոխիչի պտտման նվազագույն հաճախականությունը կազմում է 1200 պտույտ րոպեում։ Համապատասխան առավելագույն ցուցանիշը 2000 պտույտ է րոպեում։ Noctua NF-A8 FLX օդափոխիչն ունի չափազանց տպավորիչ արտաքին տեսք․ դրա դիզայնում համադրվում են բեժ և շագանակագույն գույները։ Նմանատիպ երանգներով է ձևավորված նույնիսկ սարքի փաթեթավորումը, որը շատ ոճային տեսք ունի։ Արժե նշել նաև օդափոխիչի ռեսուրսի զգալի լինելը, որի անխափան աշխատանքի ժամանակը կազմում է տպավորիչ 150000 ժ։ Մոդելի լրակազմի մեջ մտնում են 30 սանտիմետրանոց երկարացման մալուխ, L.N.A. անցումային հարմարիչ, հակավիբրացիոն ամրակներ, փաստաթղթեր և մոնտաժային պտուտակներ։