Electrolux EHF6240XXK էլեկտրական եփման մակերեսը հագեցած է 4 կլոր Hi Light կոնֆորկաներով։ Դրանք տարբերվում են տրամագծով և հզորությամբ։ Ապակեկերամիկական վահանակը դիմացկուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցությունների նկատմամբ։ Այն կարելի է մաքրել ոչ հղկող լվացող միջոցների և քերիչի օգնությամբ։ Չժանգոտվող պողպատից շրջանակը թույլ չի տալիս հեղուկին լցվել սեղանածածկի վրա։
Electrolux EHF6240XXK եփման մակերեսը հագեցած է սենսորային կոճակներով։ Եթե տեխնիկան միացված է, բայց կարգավորումներ չեն ընտրվել կամ գոտին երկար ժամանակ տաքանում է առանց պարամետրերի փոփոխության, ակտիվանում է ավտոմատ անջատման տեխնոլոգիան։ Մնացորդային ջերմության ցուցիչները ցույց են տալիս կոնֆորկաների տաքացման աստիճանը անջատումից հետո։