Սև գույնի Tucano Gommo ուսապարկը հարմար է նոութբուքի և ուղեկցող պարագաների պահպանման ու տեղափոխման համար։ Դրա ծավալը 14 լ է։ Մոդելն ստացել է 1 հիմնական բաժին, 2 կողային և 1 դիմային, ինչպես նաև շնչող ցանցավոր թիկնամաս։ Ներսում տեղավորվում է 15.6” էկրանի անկյունագծով դյուրակիր համակարգիչ։ Փափուկ բաժինը հուսալիորեն պահում է տեխնիկան, կանխում տատանումները և վնասվածքները տեղափոխման ժամանակ։ Շղթան ապահովում է արագ հասանելիություն պարունակությանը և դրա ապահովությունը։
Tucano Gommo ուսապարկը պատրաստված է վերամշակված պլաստիկից, պոլիուրեթանից և պոլիեսթերից։ Նյութը չի պատռվում, կայուն է մաշվածության, պատռվածքների և դեֆորմացիայի նկատմամբ։ Խոնավապաշտպան ծածկույթի շնորհիվ պարունակությունը հուսալիորեն պաշտպանված կլինի ջրից։ Կրելու համար նախատեսված են բռնակ և ուսափոկեր։ Հատուկ ամրակը թույլ է տալիս ուսապարկն ամրացնել զբոսաշրջային սայլակ-կցասայլին կամ ճամպրուկի բռնակին։