D-Link DGS-1210-26/F3A կոմուտատորն աջակցում է կառավարում D-Link Network Assistant հավելվածի, SNMP, SSH, Telnet արձանագրությունների և web ինտերֆեյսի միջոցով, ինչը թույլ է տալիս այն ավելի ճշգրիտ կարգավորել կոնկրետ խնդիրների կատարման համար։ Հովացման պասիվ համակարգի շնորհիվ մոդելն աշխատում է լիովին անաղմուկ։ Այն օգտագործվում է ցանցային ծայրամասային սարքերը գրասենյակում կամ ձեռնարկությունում բարձր արագությամբ ինտերնետ կապին միացնելու համար։
Դարակաշարում կամ սեղանին տեղադրելու համար նախատեսված D-Link DGS-1210-26/F3A կոմուտատորում առկա են 24 հատ գիգաբիթային Ethernet միացքներ և 2 SFP միացքներ օպտիկամանրաթելային գծով տվյալների փոխանցման համար։ Կոմուտատորի կորպուսի վրա նախատեսված են ակտիվության, սնուցման և արագության ինդիկատորներ։ Մոդելի հետ միասին մատակարարվում են 19 դյույմանոց դարակաշարում մոնտաժման համար 2 ամրացման բռնակներ, 4 ռետինե ոտքեր, սնուցման մալուխ և սնուցման մալուխի ֆիքսատոր։