LG ON77DK տնային աուդիոհամակարգը պատրաստված է պլաստիկ կորպուսում և առանձնանում է բազմագույն «Ստրոբոսկոպ» լուսավորությամբ։ 770 Վտ ելքային հզորությամբ ակուստիկ համակարգը՝ ցածր հաճախականության բարձրախոսով և Super Bass Boost տեխնոլոգիայով, երաշխավորում է բարձր և մաքուր բասերի ձևավորում։ Վերին մասում տեղակայված են երկու USB միակցիչ, տեղեկատվական էկրան և կառավարման մի շարք տարրեր։
LG ON77DK-ն հագեցած է CD/DVD սկավառակակրով, Bluetooth տեխնոլոգիայով, FM նվագարկիչով, խոսափողի և կիթառի մուտքերով, HDMI-ով։ Մոդելի առանձնահատկություններից մեկը կարաոկե ֆունկցիան է՝ երաժշտության և խոսափողի ձայնի ուժգնության կարգավորմամբ։ Աուդիոհամակարգն աշխատում է ցանցից։ Լրակազմում ներառված են խոսափող և հեռակառավարման վահանակ։