Scarlett SC-SI30K44 արդուկն ունի 2000 Վտ հզորություն, ինչը ապահովվող գործառույթների հետ մեկտեղ այն դարձնում է արդյունավետ սարք հագուստի խնամքի համար։ Կերամիկական ներբանը հեշտությամբ կսահի ցանկացած գործվածքի վրայով՝ թողնելով միայն հարթ հետք։ Բայց հարկ է հաշվի առնել, որ կերամիկական ներբանով արդուկին պետք է վերաբերվել առանձնահատուկ զգուշությամբ՝ թույլ չտալով մակերեսի շփումը մետաղական դետալների հետ քերծվածքներից խուսափելու համար։
Scarlett SC-SI30K44-ն ապահովում է գոլորշու մշտական մատակարարում 40 գ/րոպե արագությամբ, իսկ բռնակի վրա գտնվող մեծ կոճակը սեղմելիս կարելի է միացնել գոլորշու հարված 120 գ/րոպե հզորությամբ։ Սա ոչ մի շանս չի թողնում նույնիսկ խորը ծալքերին, որոնց սովորական պայմաններում դուք ոչ մի կերպ չէիք կարողանում հաղթահարել։ Արդուկի առանձնահատկությունն ուղղահայաց գոլորշահարման հնարավորությունն է, ինչը թույլ է տալիս օգտագործել սարքը վարագույրները, քողերը, կախիչների վրայի հագուստը հարթեցնելու համար։ Գոլորշու մատակարարման ինտենսիվությունը կարելի է կարգավորել։ Սարքը ցանցին միացնելու համար օգտագործվում է 1.8 մ երկարությամբ լար՝ գնդիկավոր ամրացմամբ, որը պաշտպանում է լարը ոլորումներից և ծալքերից։