մալուխ USB Type-A/USB Type-C - USB Type-C, փաստաթղթեր
Նկարագրություն
Maono DM30 խոսափողը, որը ներկայացված է իրանի էլեգանտ սպիտակ գույնով, հիանալի ձեռքբերում կլինի ստրիմերի համար։ Սեղանի մոդելը, որի կառուցվածքում առկա է բարձր զգայունությամբ կոնդենսատորային միջուկ՝ 24 բիթ/48 kHz դիսկրետիզացիայի բարձր հաճախականությամբ, ապահովում է ձեր ձայնի անթերի փոխանցումը, ընդ որում՝ ձայնագրության մեջ չի լսվի ոչ մի կողմնակի աղմուկ։ Սարքն ամփոփված է ամուր մետաղական իրանում, որը նրան հաղորդում է մաշվածակայունություն, և կայուն տեղադրվում է համակարգչային սեղանին՝ կոմպլեկտի տակդիրի օգնությամբ։
-2 dB զգայունությամբ և 20-20000 Hz հաճախականության տիրույթի աջակցությամբ Maono DM30 համակարգչային խոսափողը կարելի է հեշտությամբ միացնել ցանկացած համակարգչի կամ նոութբուքի, որն ունի USB միակցիչ իրանում։ Պահպանման հարմարավետությունն ապահովում է անջատվող մալուխը։ Տվյալ մոդելի կառուցվածքում աուդիոմիակցիչի առկայությունը թույլ է տալիս դրան միացնել ականջակալներ։ Իրանի վրա առկա է նաև խոսափողի անջատման կոճակ։ Սարքի արտաքին տեսքը լրացնում է լուսավորությունը։