Առանց նախշի կարմիր գույնի Perfeo NN_D0057 (S) գորգիկն ունի փոքր՝ 220/180/3 մմ չափս և նախատեսված է համակարգչային մկնիկով աշխատելու համար, այն վերացնում է կուրսորի դողալու, խցանվելու և ցնցումների հետ կապված խնդիրները։ Աքսեսուարը պաշտպանում է մկնիկի ստորին հատվածը աղտոտումներից, որոնք կարող են հրահանգների կատարման սխալներ առաջացնել, ինչպես նաև կանխում է սեղանի մակերևույթի վնասումը։
Perfeo NN_D0057 (S) գորգիկը պատրաստված է ռետինից, նյութը ամուր է, մաշվածակայուն և գործնական, ռետինե հիմքը ձեռքի կտրուկ շարժումների դեպքում տեղից չի շարժվի։ Կտորից speed ծածկույթը մեղմացնում է հարվածներն ու վիբրացիաները, ստեղծում հարմարավետ պայմաններ խաղերի, աշխատանքի և ամենօրյա օգտագործման համար։ Գորգիկի եզրերը կարված են բոլոր կողմերից, ինչը պաշտպանում է այն դեֆորմացիայից և քայքայումից։