Hisense FT426N1AW1 սառցարան-զամբյուղը հագեցած է 421 լ օգտակար ծավալով մեկ կախովի զամբյուղով։ Մոդելը կարելի է օգտագործել ոչ միայն սառեցման, այլև մթերքի պահպանման համար, քանի որ այն աջակցում է սառնարանի ռեժիմով աշխատանքին։ Խցիկում ջերմաստիճանն իմանալու հնարավորություն է տալիս ներկառուցված էկրանը։ Սարքի ցածր աղմուկով աշխատանքը և էներգիայի ցածր սպառումն ապահովում է ինվերտորային կոմպրեսորը։
Hisense FT426N1AW1-ն ունի «Սուպերսառեցում» ռեժիմ։ Այն արագ սառեցնում է մթերքը և պահպանում դրա սննդարար հատկությունները։ FreezerGuard ֆունկցիան թույլ է տալիս սարքն օգտագործել չջեռուցվող տարածքներում՝ մինչև -15°C ջերմաստիճանում։ Կափարիչի ֆիքսման շնորհիվ կարելի է հարմարավետ հանել կամ ներս տեղադրել մթերքը։ Սպիտակ մետաղից արտաքին ծածկույթի վրա ժանգ և քերծվածքներ չեն առաջանում։ Պատերից սառույցը հեռացնելու համար օգտատերը պետք է սարքն անջատի ցանցից։