Շինությունների համար նախատեսված Tenda IC7-LRS-4 գնդաձև IP-տեսախցիկը նկարահանում է հստակ և մանրամասն տեսանյութ՝ լավ դիտանկյունով։ ԻԿ-լուսավորությունը բարելավում է գիշերային նկարահանման որակը՝ պահպանելով լավ տեսանելիություն մինչև 30 մ հեռավորության վրա։ Անվտանգության երաշխիք են նաև շարժման սենսորը և տեսանյութն անմիջապես ամպային պահոցում պահպանելու հնարավորությունը։ Գործառույթները կառավարել և տեսանյութը դիտել կարող եք սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով։
Կոկիկ սպիտակ կորպուսով Tenda IC7-LRS-4 սարքը մատակարարվում է սնուցման ադապտերով և տեղադրման հավաքածուով։ Լարային միացմամբ տեսախցիկը պահպանում է անխափան աշխատանքը -10°C ցրտահարության և +50°C տաքության պայմաններում։ Համակարգը հագեցած է խոսափողով և հուսալի RJ45 միակցիչով։