3D TLC NAND ֆլեշ հիշողությամբ Kingston KC600 [SKC600/1024G] SSD կուտակիչը մշակված է համակարգի արտադրողականությունն ու արձագանքունությունն ապահովելու համար։ Այն պատրաստված է 2.5 դյույմ ձևաչափով և հագեցած է SATA III ինտերֆեյսով։ Հաջորդական ընթերցման ռեժիմում արագությունը կազմում է 550 Մբայթ/վ սահմաններում, իսկ 1024 ԳԲ ծավալի շնորհիվ դուք կկարողանաք Kingston KC600-ի օգնությամբ պահպանել մեծ քանակությամբ տարատեսակ բովանդակություն՝ լուսանկարներ, տեսանյութեր, երաժշտություն, հավելվածներ։ Անվտանգության համալիր համակարգը, որի մեջ մտնում է 256 բիթանոց ապարատային գաղտնագրման տեխնոլոգիան, երաշխավորում է պահպանվող տվյալների հուսալի պաշտպանությունը։