Kingston FURY Beast Black օպերատիվ հիշողությունն օժտված է բարձր արտադրողական բնութագրերով և ոճային ձևավորմամբ։ Այն օպտիմալացված է AMD հարթակի վրա խաղային ԱՀ-ի արտադրողականության և արագության բարձրացման համար։ Հավաքածուն ներկայացված է 32 ԳԲ ծավալով DDR5 ստանդարտի մոդուլով։ 6000 ՄՀց տակտային հաճախականության շնորհիվ Kingston FURY Beast-ն օգնում է հասնել ծրագրերի ավելի արագ գործարկմանը և բովանդակության իրատեսական վերարտադրմանը՝ առանց հապաղումների։ Պլատայի վրա տեղադրված է ալյումինե ռադիատոր՝ սև գույնի ձևավորմամբ։ Համակարգի արագացման (overclocking) համար իրականացված է Intel XMP 3.0 և AMD EXPO պրոֆիլների աջակցություն։