Cougar FORTRESS խաղային բազկաթոռը պատրաստված է էկոկաշվից սև պաստառապատմամբ և վառ նարնջագույն ներդիրներով։ Թիկնակի և նստատեղի էրգոնոմիկ կառուցվածքն ապահովում է մեջքի հենարան։ Դրա շնորհիվ օգտատերը հոգնածություն չի զգում բազկաթոռին երկար գտնվելիս։ Բարձր խտության պենոպոլիուրեթանային լցոնի շնորհիվ նստատեղը և թիկնակը դիմանում են ցանկացած ծանրաբեռնվածության և չեն նստում։
Cougar FORTRESS-ը նախատեսում է բարձերի ֆիքսում գոտկատեղի և պարանոցի հատվածում։ Դա նվազեցնում է մեջքի ծանրաբեռնվածությունը՝ թույլ տալով թեթևություն զգալ երկար խաղի ընթացքում։ Բազկաթոռի հիմքը պատրաստված է ալյումինե համաձուլվածքից և դիմանում է մինչև 120 կգ ծանրության։ Նստատեղի բարձրությունը փոխելու համար տեղադրված է 4-րդ դասի գազլիֆտ։ «Թոփ-գան» ճոճման մեխանիզմը թույլ է տալիս թեքել թիկնակը մինչև 160° և թուլանալ աշխատանքի ընդմիջումներին։ 2D-թևատեղերը ֆիքսում են ձեռքերը ճիշտ դիրքում՝ նվազեցնելով ուսերի և պարանոցի ծանրաբեռնվածությունը։ Դրանք կարելի է կարգավորել ձախ-աջ և առաջ տանել։ Պարանոցի հարմարավետության համար նախատեսված է գլխակալ։